Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հռոմի պապը քննադատել է գերտերություններին Հայոց ցեղասպանության զոհերի համար

Հռոմի պապը քննադատել է գերտերություններին Հայոց ցեղասպանության զոհերի համար
23.06.2015 | 21:38

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար: Թուրին կատարած այցի ժամանակ նա ասել է երիտասարդներին, որ հասկանում է, թե ինչու են նրանք դժվարանում վստահել աշխարհին, գրում է Time-ը: Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտին, Ռուսաստանում Ստալինի օրոք գործող ԳՈՒԼԱԳ-ներին (Ճամբարների և կալանավայրերի գլխավոր վարչություն): Նա դատապարտել է գերտերություններին ոչինչ չձեռնարկելու համար, երբ բոլոր տեղեկությունները մատնանշում էին, որ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաները, քրիստոնյաները, միասեռականները և այլք ուղարկվում էին մահվան ճամբարներ: «Գերտերությունները երկաթուղիների լուսանկարներ ունեին, որոնցով գնացքները գնում էին Աուշվից՝ հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին սպանելու: Ինչո՞ւ նրանք չռմբակոծեցին այդ երկաթուղիները»,- հարցրել է նա: Նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ անվանելով «Հայաստանի մեծ ողբերգություն»։ «Նախորդ դարում այդքան շատ, միլիոնավոր հայեր են մահացել: Բայց որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»,- ասել է Հռոմի պապը: Time-ը հիշեցնում է, որ ապրիլին Հռոմի պապը զայրացրել էր Թուրքիային, երբ օգտագործել էր «ցեղասպանություն» բառը: Հռոմի պապն ասել է երիտասարդներին, որ այսօրվա աշխարհում «ամեն ինչ արվում է գումարի համար»: Նա քննադատել է նրանց, ովքեր խաղաղություն քարոզելով՝ զենք են արտադրում և վաճառում:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ